Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ-Ն ԱՎԱՐՏԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ԱԲՈՎՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԽՆԴՐԻ ՔՆՆՈՒՄԸ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղիով ուղևորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Տրանս կոնֆորտ» ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները:

Նշենք, որ համաձայն ՏՄՊՊՀ ներկայացված դիմումների՝  վերոնշյալ ընկերությունների գործունեությունը խոչընդոտվում է բարեգործական հիմունքներով աշխատող տրանսպորտային միջոցների կողմից:

Ինչպես նշվում է ՏՄՊՊՀ պաշտոնական հայտարարության մեջ՝ ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ կատարվել է լայնածավալ աշխատանք՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից մինչև դիտանցումներ երթուղիներում: Պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում:

Հանձնաժողովի որոշմամբ, ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկվի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն:

Share