Տնտեսական

Չինաստանը մեկնաբանել է ԵՄ-ի հետ տնտեսական և առևտրային երկխոսության 10-րդ փուլի արդյունքները

Չինաստանը հուսով է, որ ԵՄ-ն զգուշությամբ կկիրառի պաշտպանողական միջոցներ, մասնավորապես՝ էլեկտրական մեքենաների ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը Պեկինում կայացած ԵՄ-Չինաստան բարձր մակարդակի տնտեսական և առևտրային երկխոսության 10-րդ փուլի արդյունքները մեկնաբանելիս:

«Չինաստանը հույս ունի, որ ԵՄ-ն խելամտորեն կկիրառի առևտրի պաշտպանության միջոցները, կխրախուսի նոր էներգետիկ արդյունաբերությունը, որը ներկայացված է էլեկտրական մեքենաներով, և լավ միջավայր կստեղծի Չինաստանի և Եվրոպայի միջև նորմալ առևտրի, ինչպես նաև կայուն զարգացման համար»:

Նախարարությունը տեղեկացրել է, որ Չինաստանը և ԵՄ-ն պայմանավորվել են կառուցել կայուն արտադրական և մատակարարման շղթաներ, ինչպես նաև դեմ են դրանց խափանմանը։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են երկխոսության մեխանիզմ ստեղծել արտահանման վերահսկողության ոլորտում։

Բանակցությունների ընթացքում Չինաստանը և Եվրամիությունը պայմանավորվել են ամրապնդել հաղորդակցությունն ու համակարգումը մակրոտնտեսական քաղաքականության հարցում, համատեղ պայքարել կլիմայի փոփոխության դեմ, համագործակցել պարենային և էներգետիկ անվտանգության ոլորտում և պահպանել համաշխարհային տնտեսական և ֆինանսական շուկաների կայունությունը:

Share