Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՈՐԱՆԱ

Թբիլիսիում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորած պատվիրակությունը վրաց գործընկերների հետ ստորագրել է երկու երկրների էներգահամակարգի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք փաստաթղթեր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Մամուլի ծառայությունից՝ ստորագրվել են, Մասնավորապես.

–  Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի մասին համաձայնագիրը,

– Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև վթարային իրավիճակների ժամանակ էլեկտրաէներգիայի մատակարարման մասին համաձայնագիրը,

–  Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի ընթացքում օպերատիվ կարգավարման կազմակերպման հրահանգը:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էներգետիկ համագործակցության համար կարևորագույն նշանակություն ունեցող այս փաստաթղթերը հայկական կողմից ստորագրել են “Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր”, “Բարձրավոլտ էլեկտրացանցեր” և “Հաշվարկային կենտրոն” ընկերությունները, իսկ վրացական կողմից “Վրաստանի պետական էլեկտրական համակարգ” և “Էլեկտրաէներգետիկական համակարգի կոմերցիոն օպերատոր” ընկերությունները:

Share