Բաժին. Տնտեսական

TELENOR-Ի ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 3 ԱՆԳԱՄ

Նորվեգական Telenor հեռահաղորդակցական ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Telenorզուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է շուրջ 2,8 անգամ և կազմել 2,65 մլրդ նորվեգական կրոն (435 մլն ԱՄՆ դոլար): Միևնույն ժամանակ, ընկերության համախառն հասույթն աճել է 4,2%-ով և կազմել 50,5 մլրդ կրոն (8,3 մլրդ ԱՄՆ դոլար):

Ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով Telenor-ի զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 2 անգամ և կազմել 2,07 մլրդ կրոն (399 մլն ԱՄՆ դոլար), իսկ հասույթն աճել է 4,1%-ով և կազմել 25,36 մլրդ կրոն (4,16 մլրդ ԱՄՆ դոլար):

Նորվեգական Telenor  ընկերությունը հիմնադրվել է 1855 թվականին, որի աշխատողների թիվը հասնում է 30 հազարի: 

Share