Բաժին. Տնտեսական

DEUTSCHE BANK-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 1.7 ԱՆԳԱՄ

Գերմանական խոշորագույն Deutsche Bank ֆինանսական ընկերությունն ամփոփել է 2012 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում բանկի զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 42%-ով և կազմել 700 մլն եվրո: Միևնույն ժամանակ, բանկի եռամսյակային համախառն հասույթը կազմել է 8 մլրդ եվրո:

Գերմնական Deutsche Bank-ը հիմնադրվել 1870 թվականին և համարվում է Գերմանիայի խոշորագույն բանկային խումբը:

Բանկը գործունեություն է ծավալում աշխարհի 72 երկրում:

Share