Բաժին. Տնտեսական

CANON-Ը ԿԻՍԱՄՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃՈՎ

Էլեկտրոնիկայի արտադրությամբ առաջատար ճապոնական Canon Inc. ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ամիսներին ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 3,6%-ով և կազմել 113,25 մլրդ յեն (1,434 մլրդ ԱՄՆ դոլար): Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված կիսամյակային հասույթն աճել է 3,1%-ով և կազմել 1,728 տրիլիոն յեն (21,879 մլրդ ԱՄՆ դոլար):

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա միայն երկրորդ եռամսյակի արդյունքներով Canon-ի զուտ շահույթը կազմել է 51,74 մլրդ յեն (654,61 մլն ԱՄՆ դոլար), որը 4%-ով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից:

ճապոնական Canon Inc. ընկերությունը հիմնադրվել է 1937 թվականին: Ընկերությունը թվային սարքավորումների շուկայի առաջատարներից մեկն է: Վերջինիս գլխավոր գրասենյակը գտնվում է Տոկիոյում:

Share