Տնտեսական

Forbes. Ռուսաստանում յոթ չինական արտադրողի եկամուտ գրեթե կրկնապատկվել է

Չինական յոթ խոշոր արտադրողների ընդհանուր եկամուտը Ռուսաստանում 2022-ի վերջին աճել է 91%-ով՝ հասնելով 346 միլիարդ ռուբլու, իսկ շահույթը հասել է ռեկորդային 79 միլիարդ ռուբլու: Այս մասին հայտնում է Forbes-ը։

Հրատարակության տվյալներով՝ այժմ չինական մեքենաները գործնականում մրցակիցներ չունեն ռուսական շուկայում։ Սա հանգեցրել է ապրանքների գների աճին և, համապատասխանաբար, արտադրողների համար շահույթի ավելացմանը։

Այսպիսով, 2022-ին Chery Automobile-ի եկամուտը կազմել է 147.4 միլիարդ ռուբլի, իսկ շահույթը՝ 29.8 միլիարդ ռուբլի: Անցած տարեվերջին ընկերությունն առաջին անգամ գերազանցել է վաճառված 1 միլիոն ավտոմեքենայի նշաձողը. տարվա ընթացքում գնորդները գնել են 1 232 727 մեքենա, որոնցից 450 000-ը վաճառվել է արտաքին շուկաներում:

JAC Motors-ի եկամուտը կազմել է 15.7 միլիարդ ռուբլի, շահույթը՝ 2.1 միլիարդ ռուբլի։ Changan Automobile-ի  եկամուտը 5.7 միլիարդ ռուբլի է, շահույթը՝ 1 միլիարդ ռուբլի: 2022 թվականի համար China FAW Group-ի եկամուտը կազմել է 27.9 միլիարդ ռուբլի, շահույթը՝ 0.9 միլիարդ ռուբլի: Dongfeng Motor-ը 2022-ն ավարտել է 1.6 միլիարդ ռուբլի եկամուտով, իսկ շահույթը կազմել է 0.3 միլիարդ ռուբլի:

Share