Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԵԿԱՄՈՒՏԸ ԿԿԱԶՄԻ ՇՈՒՐՋ 17 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Gartner հետազոտական ընկերության ուսումնասիրությունների համաձայն՝ ընթացիկ տարում, նախորդ տարվա համեմատությամբ, համաշխարհային սոցիալական մեդիան ներկայացնող սոցիալական կայքերի, ֆորումների և բլոգների եկամուտները կաճեն շուրջ 43%-ով և կկազմեն 16,9 մլրդ ԱՄՆ դոլար:

Gartner-ի հաշվարկներով՝ ներկայումս սոցիալական կայքերի և ֆորումների օգտատերերի ընդհանուր թիվը գերազանցում է 1 մլրդ-ը:

Նշենք, որ սոցիալական մեդիայի եկամուտների հիմնական աղբյուրը գովազդն է, որն ապահովում է եկամուտների շուրջ 50%-ը:

Վերջին ժամանակահատվածում աճում է նաև օնլայն խաղերից ստացվող եկամուտը: Կանխատեսվում է, որ ընթացիկ տարում օնլայն խաղերը սոցիալական մեդիան ներկայացնող ընկերություններին կբերեն 6,2 մլրդ ԱՄՆ դոլարի եկամուտ:

Share