Գործազրկության մակարդակը Ֆրանսիայում հասել է վերջին 13 տարիների կտրվածքով իր ամենաբարձր ցուցանիշին: Վերջին մեկ ամսվա ընթացքում Ֆրանսիայի աշխատանքի բորսայում գրանցված գործազուրկների թվաքանակն աճել է ևս 23,7 հազարով և կազմել 2,946 մլն մարդ:
Նշենք, որ ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ֆրանսիայում գործազրկության մակարդակը հատել էր 10%-ի սահմանագիծը: