Բաժին. Տնտեսական

ՃԱՊՈՆԻԱՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՈՎ

Ճապոնիայի Կենտրոնական բանկը նախատեսում է անցում կատարել առավել մեղմ դրամավային քաղաքականության, եթե երկրի ազգային արժույթը՝ յենը, շարունակի առավել ամրապնդել իր դիրքերը՝ զգալի վնաս հասցնելով արտահանման ուղղվածություն ունեցող ճապոնական տնտեսությանը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի Կենտրոնական բանկի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ կառույցը, հնարավոր է, որ կիրառի նաև դրամավարկային քաղաքականության նոր գործիքներ՝ ուղղված երկրի տնտեսության կայունացմանը:

Ճապոնիայի Կենտրոնական բանկը երկրի տնտեսության համար առավել ռիսկային է համարում եվրոյի միասնական գոտում տիրող անկումային դրսևորումների խորացումը և եվրոպական տարածաշրջանում տիրող անորոշությունը:

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին, ասիական առևտրային շրջանների արդյունքներով ճապոնական յենը ամրապնդել է իր դիրքերը 16 հիմնական արժույթներից զգալի մասի նկատմամբ:

Share