Տնտեսական

Ճապոնիայում պարենային ապրանքների գնաճը գերազանցել է 2022-ի մակարդակը

Ընթացիկ տարում Ճապոնիայում պարենային ապրանքների գների աճի մասշտաբները գերազանցել են 2022-ի մակարդակը։ Այս մասին ասվում է երկրի առաջատար վիճակագրական կենտրոնի՝ Teikoku Databank-ի զեկույցում։

Այս տարի պարենային ապրանքների 31.8 հազար ապրանքատեսակի աճ է գրանցվել, այն դեպքում, երբ 2022-ին դա արձանագրվել է միայն 25.7 հազարի դեպքում: Սեպտեմբերին թանկացել է 4.6 հազար անուն ապրանք:

Թանկացումը շարունակվում է հումքի թանկացման պատճառով, որի ազդեցությունը նկատվում է ավելի քան մեկ տարի։

2022-ին պարենային ապրանքների գներն ընդհանուր առմամբ Ճապոնիայում նախորդ տարվա համեմատ աճել են 14%-ով։

Share