Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ. Բաղիյանի նախագահությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ստեղծված ձկնաբուծության ոլորտի հիմնախնդիրները կարգավորող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

Նիստին ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման, բնապահպանության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների, Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ–ի ներկայացուցիչներ:

Քննարկվել են ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրավազանների կառուցման համար օգտագործվող հողի կատեգորիայի փոփոխության, Ռուսաստանի Դաշնության շուկայում հայ ձկնաբույծների արտադրանքի իրացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, արտահանման գործընթացի աջակցման, ձկնաբուծարանների կողմից ջրօգտագործման թույլտվության ժամկետների երկարաձգման հարցերը:

Միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստում առաջարկված հարցերի քննարկման արդյունքում որոշվել է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ արծարծված հարցերի կարգավորման նպատակով գործադիր իշխանության համապատասխան կառույցներին հանձնարարականներ տալու առաջարկով:

Share