Բաժին. Տնտեսական

SAMSUNG-Ի ԵԿԱՄՈՒՏՆ ԱՃԵԼ Է

2012 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում Samsung ընկերությունը գրանցել է ռեկորդային շահույթ՝ 5,19 տրիոլիոն վոն (4,53 մլրդ ԱՄՆ դոլար): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ ցուցանիշն աճել է 38%-ով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Ինչպես նշում են վերլուծաբանները՝ Samsung ընկերության եռամսյակային ֆինանսական արդյունքների աճը հիմնականում պայմանավորված է Galaxy S III-ի հաջող վաճառքով, ինչն ապահովել է գործառնական գործունեությունից ստացվող շահույթի 60%-ը:

Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 47,6 տրիլիոն վոն (41,5 մլրդ ԱՄՆ դոլար):

2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Samsung-ը ճանաչվել էր բջջային հեռախոսների համաշխարհային շուկայի առաջատար ընկերությունը, որի մասնաբաժինը շուկայում կազմել էր 25%: Հաշվետու եռամսյակում ընկերությունը շուկայում իրացրել էր 93,5 մլն բջջային հեռախոս, որից 44,5 մլն-ը՝ սմարթֆոն:

Share