Բաժին. Տնտեսական

HSBC. BRIC ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Բրիտանական HSBC բանկը հրապարակել է 2012 թվականին համաշխարհային տնտեսության զարգացման հեռանակարների վերաբերյալ իր նոր կանխատեսումները: Ըստ դրանց՝ ներկայումս Եվրոպան գտնվում է ճգնաժամի շեմին, իսկ BRIC-ի անդամ երկրներին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան ու ՀԱՀ) խորը տնտեսական անկում չի սպառնում: Միևնույն ժամանակ, բանկի վերլուծաբանները գտնում են, որ BRIC-ի երկրներն այլևս համաշխարհային տնտեսության աճի «շարժիչ ուժ» չեն կարող համարվել:

HSBC-ն կանխատեսում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով Չինաստանում տնտեսական աճը կկազմի 8,4%, Բրազիլիայում՝ 2,5%, Ռուսաստանում՝ 2,5-3%, Հնդկաստանում՝ 5,9%:



Share