Բաժին. Տնտեսական

ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 406 ՄԼՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ

2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով բջջային հեռախոսների համաշխարհային շուկան աճել է 1%-ով: Հաշվետու եռամսյակում ամբողջ աշխարհում վաճառվել է 406 մլն բջջային հեռախոս: Այս մասին հաղորդում է IDC վերլուծական ընկերությունը:

Ինչպես նշվում է IDC-ի ամփոփ հաշվետվության մեջ` բջջային հեռախոսների շուկայում առավել մեծ վաճառքի ծավալների աճ գրանցվել է սմարթֆոնների գծով: Հաշվետու երեք ամիսների ընթացքում համաշխարհային շուկայում վաճառվել է 153.9 մլն սմարթֆոն: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 42%-ով:

Ըստ ներկայացված տվյալների` բջջային հեռախոսների, և, մասնավորապես, սմարթֆոնների համաշխարհային շուկայի առաջատարը Samsung-ն է: Սմարթֆոնների շուկայում երկրորդ տեղում Apple-ն է, երրորդում` Nokia-ն:

IDC-ի վերլուծաբանների կանխատեսումներով` ընթացիկ տարում համաշխարհային շուկայում կգրանցվի բջջային հեռախոսների վաճառքի ծավալների կայուն աճ: Առավել մեծ պահանջարկ կշարունակեն վայելել սմարթֆոնները:

Share