Տնտեսական

Թողարկվել է «Ամբերդ» մատենաշարի 64-րդ համարը

«Ամբերդ» մատենաշարի 64-րդ՝ «Կենսաթոշակային, աշխատանքի և զբաղվածության քաղաքականությունները սոցիալական պետության ձևավորման համատեքստում» հետազոտության էլեկտրոնային տարբերակն այսօրվանից հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Հետազոտության հեղինակներն են Զոյա Թադևոսյանը (հետազոտական խմբի ղեկավար), Թադևոս Ավետիսյանը, Տաթևիկ Մկրտչյանը, Դիանա Մաթևոսյանը, Կամո Դավթյանը, Համլետ Մկրտչյանը (հետազոտական խմբի անդամներ):

Անդրադառնալով սույն հետազոտության իրականացման սկզբունքներին, նպատակներին և արդյունքներին՝ հեղինակներն ընդգծում են, որ ՀՀ մարզերի և Երևան քա­­ղաքի աշխատաշուկան բնու­թագրող հիմնական և մակրո­տնտե­­սական մի շարք ցու­ցա­նիշ­ների փոխառնչությունների վերլուծության, դրանց մի­տումների գնա­հատ­ման, կենսաթոշա­կա­յին, աշխատանքային և զբաղվածության հա­րաբե­րու­թյունների միջ­ազ­գային փորձի ուսումնա­սի­րության հիման վրա մշակվել և ներ­կայացվել են ՀՀ պետական և ոչ պետական հատ­վածների աշխատավարձերի ձևա­վորման մեթոդաբանա­կան հիմքերին, գոր­­ծող կանոնակարգումներին, աշխատանքային կենսաթոշակների չափերի սահ­ման­մանն ու ավե­լացմանն առնչվող հիմ­նա­խնդիրների լուծ­ման նոր մոտեցումներ, զբաղ­­վածության աջա­կ­ցու­թյան պետական ծրագրերի և արդ­յունք­­ների գնա­հատ­ման, ինչպես նաև նշված բնա­գա­վառ­նե­րում սոցիալական քաղաքա­կա­նության առ­կա բացերի վերացման և գործող համակարգերի բարելավման առաջար­կու­թյուն­ներ:

Հետազոտությունը կարող է օգտակար լինել կենսաթոշակային, աշխատանքի և զբաղվածության քաղաքականությունները մշակող պատկան մարմինների, նշված ոլորտների զարգացման առնչությամբ գիտական հետազոտություններ իրականացնող անձանց և այլ շահառուների համար:

Հետազոտական խումբը խորին երախտագիտություն է հայտնում փորձագետներ՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանին, Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լաուրա Դեմիրչյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կորյուն Ղազարյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանին։

Share