Բաժին. Տնտեսական

ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐ ԲՈՂՈՔ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԴԵՄ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Մեքսիկան Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) բողոք է ներկայացրել ընդդեմ Արգենտինայի: Այս մասին հաղորդում է միջազգային Reuters գործակալությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ դժգոհությունների հիմնական պատճառը Արգենտինայի կողմից կիրառվող ներմուծման սահմանափակումներն են: Ավելի վաղ ԱՀԿին համանման բողոքներ էին ներկայացրել նաև ԱՄՆն, Եվրամիությունն ու Ճապոնիան:

Նշենք, որ այժմ Արգենտինայում գործում է նոր կարգ, ըստ որի՝ ապրանքների ներմուծման համար տեղական ընկերությունները պարտադիր կերպով պետք է համապատասխան թույլտվություն ստանան: Այս ընթացակարգի պատճառով զգալի կրճատել են ներմուծման ծավալները:

Արգենտիայի հիմնական առևտրային գործընկերներն են Բրազիլիան, Չինաստանը և Չիլին: Այս երկրներից և ոչ մեկ ներմուծման սահմանափակման հարցով դեռևս ԱՀԿ չի դիմել:

Share