Տնտեսական

ՌԴ նախագահը Չինաստանն անվանել է համաշխարհային տնտեսության լոկոմոտիվներից մեկը

Չինաստանը համաշխարհային տնտեսության շարժիչ ուժերից մեկն է և ապահովում է աճի բարձր տեմպեր։ Այս մասին «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Անկախ նրանից, թե ինչ են ասում Չինաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղման մասին, դատարկ խոսակցություններ են: Չինաստանն ապահովում է իր տնտեսական աճի բարձր տեմպերը և հանդիսանում է համաշխարհային տնտեսության առաջատար շարժիչներից մեկը», – ասել է նա։

Պուտինը, մեջբերելով եվրոպական փորձագիտական կարծիքը, ընդգծել է, որ Եվրոպայի բարգավաճումը հիմնականում հիմնված էր ռուսական էժան էներգետիկ ռեսուրսների և չինական շուկայի զարգացման վրա:

«ԱՄՆ-ի տնտեսությունն աճում է՝ 2,4%, իսկ Եվրոպայի տնտեսությունը գնում է ռեցեսիայի, արդեն գնացել է։ Որոշ եվրոպացի գործիչներ, որոնք հաստատ բոլորովին դրական և բարյացակամ չեն մեր երկրի նկատմամբ, ճիշտ ախտորոշում են տալիս` բարգավաճումը հիմնված էր ռուսական էժան էներգառեսուրսների և չինական շուկայի զարգացման վրա»:

Share