Տնտեսական

ԵՀ. Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի հետ կապված իրավիճակը ավելի վատ է, քան 2022-ի ձմռանը

Ուկրաինան չի կարողացել ամբողջությամբ վերականգնել իր էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք դարձել են պակաս հուսալի և ավելի խոցելի, քան անցած ձմեռ։ Այս կարծիքին է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Ուկրաինայի աջակցության խմբի էներգետիկ և բնապահպանական հարցերով մասնագետ Մարկուս Լիպոլդը։

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրել ավիրվածը վերականգնելու համար: Կարողացե՞լ ենք բարելավել ցանցերի կայունությունը: Արդյո՞ք ավելի լավ վիճակում ենք, քան անցյալ ձմռանը: Չեմ կարծում», – Reuters-ը մեջբերել է պաշտոնյայի խոսքերը:

Չնայած այն հանգամանքին, որ ամռանը մասնագետները վերանորոգում էին ենթակառուցվածքները, երկիրը բավարար գումար և ժամանակ չուներ ձմռան նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտելու համար: Այսպիսով, միլիոնավոր ուկրաինացիներ ձմռանը կբախվեն լույսի, ջերմության և ջրի պակասի, իսկ երկրի տնտեսությունն ու բիզնեսը զգալի դժվարություններ կունենան։

«Էներգահամակարգն այնքան էլ հուսալի չէ և ունի էներգիայի ավելի փոքր պաշար», – ասում է «Ուկրէներգո»-ի խորհրդի նախագահ Վլադիմիր Կուդրիցկին:

Ուկրաինայի խոշորագույն մասնավոր էներգետիկ ընկերության՝ DTEK-ի գործադիր տնօրեն Դմիտրի Սախարուկն էլ գործակալությանը հայտնել է, որ ընկերությունը ձմռանն ընդառաջ իրականացրել է լայնածավալ վերանորոգման աշխատանքներ, սակայն զգալի վնասների պատճառով էլեկտրական ցանցի հուսալիության մակարդակը նախորդ տարվա համեմատ ավելի ցածր կլինի:

Ինչպես նշում է Reuters-ը, Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը ահռելի վնաս է կրել։ Նրա էներգիայի հզորությունը, որը նախկինում գնահատվում էր 37 ԳՎտ, իջել է 19 ԳՎտ-ով, ինչը 2022-ի փետրվարի մակարդակի կեսից ավելին է՝ համաձայն ՄԱԿ-ի գնահատումների:

Share