Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-օգոստոսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 16.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 181,420.2 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 16.5%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 13.3%-ով և կազմել 5,699.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 2.6%-ով և կազմել 16,144.4 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 18.1%-ով և կազմել 5,237.5 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 57.9%-ով և կազմել 12,756.2 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 19.1%-ով և կազմել 17,501.0 տոննա։

Share