Բաժին. Տնտեսական

PWC. ԵՎՐՈՊԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽՈՐԱՆԱԼ

Խորհրդատվական և աուդիտորական PwC ընկերության վերլուծաբանները վերանայել են համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իրենց կանխատեսումները: Ինչպես նշվում է Global Economy Watch 2012 զեկույցի մեջ՝ 2012 թվականի համար վերլուծաբաններն ակնկալում են համաշխարհային տնտեսության 3.1% աճ: Նշենք, որ իրենց նախորդ կանխատեսումներում PwC-ի վերլուծաբաններն ընթացիկ տարվա համար կանխատեսել էին համաշխարհային տնտեսության աճի առավել բարձր տեմպ՝ 3.6%:

Կանխատեսվող ցուցանիշի անկումը,  PwC-ի պարզաբանմամբ, պայմանավորված է եվրոպական ճգնաժամի պայմաններում անընդմեջ աճող տնտեսական անորոշությամբ: Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ վերջին ժամանակահատվածում եվրոպական արժույթի միասնական գոտու անդամ երկրներում գրանցվել է սպառողական վստահության շարունական անկում, իսկ տարածաշրջանի ֆինանսական շուկաներում նկատվում է անկայունության խորացում: Արդյունքում, տնտեսության վարկավորման ծավալները զգալի կրճատվել են:

Եվրոյի գոտու համար PwC-ի վերլուծաբանները կանխատեսում են արդյունաբերության ծավալների անկում:

Share