Բաժին. Տնտեսական

2011Թ.-ԻՆ ԱՄՆ-Ն ՎԱՃԱՌԵԼ Է 66 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ

2011 թվականին արտաքին շուկաներում ԱՄՆ-ն վաճառել է ռեկորդային՝ 66,3 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ զինամթերք և ռազմական տեխնիկա, որը շուրջ երեք անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ ամերիկյան զինամթերքի հիմնական գնորդները Պարսից ծոցի երկրներն են: Ըստ հաշվարկված տվյալների՝ ԱՄՆ-ին բաժին է ընկնում զինամթերքի և ռազմական տեխնիկայի համաշխարհային շուկայի ընդհանուր շրջանառության 78%-ը:

Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, որը հաշվետու ժամանակահատվածում համաշխարհային շուկայում վաճառել է 4,8 մլրդ ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք: Եռյակը եզրափակում է Ֆրանսիան (4,4 մլրդ ԱՄՆ դոլար):

Share