Բաժին. Տնտեսական

ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՇՐՋԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Իսպանիայի ամենահարուստ շրջանը՝ Կատալոնիան, հայտնվել է ծանր պարտքային վիճակում և մտադիր է երկրի կառավարությունից խնդրել 5 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Նշենք, որ ընթացիկ տարում Իսպանիայի կառավարությունը մտադիր է բյուջեի ծախսերը կրճատել ՀՆԱ-ի 10%-ի չափով և մինչև 2014 թվականը բյուջեի պակասուրդը հասցնել 3%-ի:

2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, առաջին եռամսյակի արդյունքների հետ համեմատած, Իսպանիայի ՀՆԱ-ն կրճատվել է 0,4%-ով: Տարեկան կտրվածքով ցուցանիշը կրճատվել է 1,3%-ով:

Share