Տնտեսական

Չինաստանը մերժում է ամերիկյան պատժամիջոցները և պաշտպանելու է իր ընկերությունների շահերը

Չինաստանը մերժում է ամերիկյան պատժամիջոցները, որոնք սահմանվել են իբր Ռուսաստանի Դաշնությանը օգնելու համար և պաշտպանելու է իր ընկերությունների շահերը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՉԺՀ-ի առևտրի նախարարության կայքում։

«Չինաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ չինական ձեռնարկությունների օրինական իրավունքներն ու շահերը վճռականորեն պաշտպանելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առևտրի նախարարությունն ընդգծել է, որ Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին և դրանք համարում է «տնտեսական հարկադրանքի և միակողմանի ահաբեկման տիպիկ գործողություն»:

Դեպարտամենտը կոչ է արել Վաշինգտոնին «անհապաղ շտկել իր սխալ քաղաքականությունը և դադարեցնել չինական ընկերությունների անհիմն ճնշումը»։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն սահմանափակող միջոցներ էր կիրառել Գերմանիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Թուրքիայի, Էստոնիայի և այլ երկրների մի քանի տասնյակ ընկերությունների նկատմամբ՝ Ռուսաստանի զինված ուժերին և/կամ նրա ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու պատրվակով։

ԱՄՆ-ի Առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի տվյալներով՝ ընդհանուր առմամբ 49 ընկերություն արդեն ներառված է սև ցուցակում, որոնցից 42-ը չինական են:

Share