Բաժին. Տնտեսական

ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՍՊԱՍՎՈԻՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԻ ԱՆԿՈՒՄ

ՄԱԿ-ի Տնտեսական հանձնաժողովը վերանայել է 2012 թվականի համար Լատինական Ամերիկայի տնտեսական աճի իր կանխատեսումները: Նոր կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարում այս տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 3,2-3,3%: Նշենք, որ մինչ այս կանխատեսվել էր 3.7% տնտեսական աճ:

Ինչպես նշվում է պաշտոնական հայատարարության մեջ՝ կանխատեսվող ցուցանիշի անկումը մեծապես պայմանավորված է Լատինական Ամերիկայի երկրներում տեղական արտադրության ապրանքների նկատմամբ ներքին պահանջարկի կրճատմամբ և առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի անկմամբ:

Share