Բաժին. Տնտեսական

GM-Ը ՄՏԱԴԻՐ Է ՆՎԱՃԵԼ ԼՅՈՒՔՍ ԴԱՍԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ

Վերադարձնելով առաջատար ավտոարտադրողի իր երբեմնի կոչումը՝ ամերիկյան հայտնի ավտոարտադրող General Motors (GM) ընկերությունն այժմ մտադիր է նվաճել ու առաջատար դիրքեր գրանվել նաև լյուքս դասի ավտոմեքենաների շուկայում: Չնայած մի շարք փորձագետներ թերահավատորեն են մոտենում ընկերության այս մտադրությանը, GM-ը որոշել է իր նպատակն իրագործել նախ ամերիկյան շուկայում: Ընկերությունը մտադիր է թողարկել նոր դասի ավտոմեքենաներ և առաջիկա երկու տարիների ընթացքում առաջ անցել գերմանական և ճապոնական խոշոր ավտոարտադրողներից:

General Motors ընկերությունը մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ է թողարկում աշխարհի շուրջ 34 երկրներում: Ընկերությունն իր արտադրության ավտոմեքենաները վաճառում և տեխսպասարկում է իրականացնում աշխարհի ավելի քան 140 երկրներում:

GM-ի արտադրության ավտոմեքենաներն առավել մեծ պահանջարկ են վայելում ԱՄՆ-ում, Չինաստանում, Բրազիլիայում, մեծ Բրիտանիայում, Կանադայում:

Share