Բաժին. Տնտեսական

ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Վերջին 21 տարվա ընթացքում առաջին անգամ Ավստրալիային սպառնում է տնտեսական անկում, որը հիմնականում պայմանավորված կլինի Չինաստանում երկաթի հանքաքարի նկատմամբ պահանջարկի անկմամբ: Նման կանխատեսում են ներկայացրել գերմանական Deutsche Bank-ի փորձագետները:

Նշենք, որ Չինաստանը Ավստրալիայի խոշորագույն գործընկերն է: Չինաստանին բաժին է ընկնում Ավստրալիայի ներմուծման և արտահանման ընհդհանուր ծավալի ¼-ը, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 5%-ը: Միևնույն ժամանակ, Չինաստանին բաժին է ընկնում Ավստրալիայից երկաթի հանքաքարի մատակարարումների 60%-ը:

Share