Բաժին. Տնտեսական

ՀայՓոստը 8 հորիզոնականով բարելավել է իր դիրքը

Համաշխարհային Փոստային Միության 4-րդ արտահերթ համագումարի ընթացքում, որը անցակցվում էր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում,  հրապարակվել է փոստային զարգացման տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանի փոստը բարելավել է իր դիրքը 8 կետով՝ 48-րդից բարձրանալով 40-րդ հորիզոնական։

Համաշխարհային փոստային միության անդամ 192 երկրների նոր վարկանիշներով ՀայՓոստը տարածաշրջանում դարձել է առաջատար:

Ինչպես նշում է ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը,- «ՀայՓոստը պետք է շարունակի լավագույն ջանքերի գործադրումը, որից գոհ կլինեն փոստային ծառայությունների իրական շահառուները՝ այդ ծառայություններից օգտվողները: Նշեմ նաև, որ այսօր Փոստի համաշխարհային օրն է, որի առթիվ ողջունում եմ բոլորիս»։

Փոստային զարգացման վարկանիշը հաշվարկվում է՝ ըստ  4 հիմնական ցուցանիշի՝  հասանելիություն, հուսալիություն, համապատասխանություն և ճկունություն: Համաձայն Համաշխարհային փոստային միության տվյալների՝ բոլոր չորս ցուցանիշներով Հայաստանը մեկ տարում կտրուկ առաջընթաց է գրանցել:

Share