Բաժին. Տնտեսական

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ ԵՆ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ

Փորձագետների դիտարկումների համաձայն՝ վերջին ժամանակահատվածում Պորտուգալիայի ֆինանսական համակարգում նկատվում են դրական փոփոխություններ: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2 տարի մարման ժամկետով պարտատոմսերի շահութաբերությունը իջել է և այժմ տատանվում է 5%-ից ցածր մակարդակում, իսկ 10-ամյա պարտատոմսերի շահութաբերությունը կազմում է 9%:

Միևնույն ժամանակ, սակայն, վերջին 7 ամիսների արդյունքներով հարկահավաքման ծավալները երկրում կրճատվել են 3,5%-ով: Տնտեսագետները կանխատեսում են, որ ընթացիկ տարում Պորտուգալիայում գործազրկության մակարդակը կկազմի 15%, իսկ ՀՆԱ-ն կկրճատվի 3%-ով:

Share