Բաժին. Տնտեսական

ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԵՆՏՐՈՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Ջերմուկ քաղաքում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն, որտեղ քաղաքի բնակիչներին կառաջարկվի ծառայությունների լայն տեսականի: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ժամանակակից սպասարկման կենտրոնն ունի ժամում 50 բաժանորդի բարձրակարգ սպասարկելու հնարավորություն:

«Անկախ գտնվելու վայրից, մեր հավատարիմ բաժանորդներն իրավունք ունեն օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի լավագույն ծառայություններից: Մենք հետևողական ենք` 2 միլիոնը գերազանցող մեր բաժանորդներին առավելագույն հարմարավետություն առաջարկելու հարցում: Այդ տրամաբանությամբ, ձգտում ենք սպասարկման կենտրոնների թիվն ավելացնել մարզերում: Մեր սպասարկող անձնակազմը հասանելի է երկրի ամբողջ տարածքում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սպասարկման նոր կենտրոնը գտնվում է Ջերմուկ քաղաքի Շահումյան 3/3 հասցեում:  

Նորաբաց սպասարկման կենտրոնում հաճախորդները կսպասարկվեն բարձր որակավորում ունեցող անձնակազմի կողմից: Ծառայությունների ամբողջ շրջանակը հասանելի կլինի բնակիչներին. միջազգային ռոումինգ, համապատասխան սակագնային պլաններով հետվճարային և կանխավճարային փաթեթներ, վճարումներ, տարբեր արժողության վերալիցքավորման քարտեր, հեռախոսահամարի ընտրության հնարավորություն, տվյալների փոխանցման փաթեթներ, 3G մոդեմներ և Wi-Fi երթուղղիչներ, բջջային հեռախոսների լայն տեսականի և այլ աքսեսուարներ, կորպորատիվ փաթեթներ, հաշվի մանրամասնում և այլ ծառայություններ:

Հիշեցնենք, որ ծառայությունների, ինչպես նաև հաճախորդների սպասարկման բարձր որակի ապահովման համար, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում առաջին անգամ, 2010 թվականի նոյեմբերին, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստացավ ISO 9001:2008 համապատասխանության սերտիֆիկատ, ինչպես նաև, 2011 թվականին, առաջինը ԱՊՀ տարածքում, ISO 10002 սերտիֆիկատ:

Share