Տնտեսական

ԱՄՀ-ն ակնկալում է, որ 2023-ին համաշխարհային գնաճը կնվազի մինչև 6.9%

Արժույթի միջազգային հիմնադրամն ակնկալում է, որ համաշխարհային գնաճը կնվազի՝ 2022-ի իր գագաթնակետից՝ 8.7%-ից մինչև 6.9% 2023 թվականին և 5.8%՝ 2024 թվականին: Այս մասին ասվում է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին ԱՄՀ զեկույցում։

2024 թվականի համար սպառողական գների աճի կանխատեսումը վերանայվել է 0.6 տոկոսային կետով դեպի վեր՝ արտացոլելով սպասվածից բարձր հիմնական գնաճը։

«Տարեկան կտրվածքով կանխատեսվող հիմնական համաշխարհային գնաճը 2022-ի երրորդ եռամսյակում հասել է 9.5%-ի, իսկ 2023 թվականի չորրորդ եռամսյակում կանխատեսվում է հասնել 5.9%-ի՝ նախքան 2024 թվականի չորրորդ եռամսյակում իջնելը մինչև 4.8%, որը դեռ ավելի բարձր է, քան համաճարակին նախորդող ժամանակահատվածի (2017-19թթ.) տարեկան միջինը՝ մոտավորապես 3.5%»,- բացատրում են հիմնադրամի մասնագետները։

Ըստ նրանց՝ դրամավարկային քաղաքականության խստացումը «սկսում է պտուղներ տալ», սակայն 2023 թվականի համար հիմնական գնաճի նվազեցման գործոնն ապրանքների համաշխարհային գների նվազումն է։ Ինչպես ընդգծում է ֆինանսական հաստատությունը, այս տարի ակնկալվում է գնաճի նվազում պետությունների գրեթե 75%-ում, մինչդեռ գնաճի անկման տեմպերը հատկապես նկատելի են զարգացած տնտեսություն ունեցող երկրներում։ Ցածր եկամուտ ունեցող զարգացող երկրներում կանխատեսվում է, որ գնաճը կկազմի միջին երկնիշ ցուցանիշ, և մինչև հաջորդ տարի չի ակնկալվում էական անկում:

Share