Տնտեսական

Էմանուել Մակրոն. Փարիզն ու Բեռլինը կփորձեն համաձայնության գալ ԵՄ էներգետիկ շուկայի բարեփոխման շուրջ մինչև ամսվա վերջ

Փարիզը և Բեռլինը մինչև հոկտեմբերի վերջ կփորձեն համաձայնության գալ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխման շուրջ, որն արգելափակված է միջուկային էներգիայի դերի շուրջ երկու երկրների միջև տարաձայնությունների պատճառով։ Այս մասին Համբուրգում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք պայմանավորվել ենք միասին աշխատել առաջիկա շաբաթների ընթացքում՝ փորձելով հասնել անհրաժեշտ համաձայնության մինչև ամսվա վերջ»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ երկու երկրներն ունեն տարբեր մոդելներ էներգիայի արտադրության առումով, բայց դա առավելություն է, քանի որ այս կերպ կարելի է լրացնել միմյանց:

Եվրահանձնաժողովը մարտին առաջարկել է էներգետիկ շուկայի բարեփոխում, որը հիմնված է ֆիքսված գներով երկարաժամկետ պայմանագրերի ներդրման վրա։ Եթե ​​նախաձեռնությունը հավանության արժանանա ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից, ապա Եվրահանձնաժողովը և ԵՄ երկրները պետք է փոփոխություններ կատարեն եվրոպական էներգակիրների շուկայում պայմանագրերի կնքման և գների որոշման կարգը կարգավորող փաստաթղթերում։

Share