Բաժին. Տնտեսական

CITIGROUP-Ն ԻՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ 600 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Ամերիկյան Citigroup բանկը որոշել է իր բաժնետերերին փոխհատուցել շուրջ 600 մլն ԱՄՆ դոլար և դրա շնորհիվ փակել բանկի դեմ հարուցված դատական գործը:

Հիշեցնենք, որ  Citigroup-ի բաժնետերերը բանկին մեղադրում են ֆինանսական ճգնաժամի պայմաններում կրած վնասների իրական մասշտաբները թաքցնելու մեջ:

2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Citigroup բանկի ապահոված զուտ շահույթը նվազել է 12%-ով և կազմել 2,95 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, բանկի հասույթը կազմել է 18,6 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Citigroup բանկային խումբը հիմնադրվել է 1812 թվականին: Վերջինիս գրասենյակները տեղաբաշխված են աշխարհի շուրջ 100 երկրներում: Citigroup-ը մեծ հեղինակություն ունի ԱՄՆ ֆինասական համակարգում և բանկային հատվածում:

Share