Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-օգոստոսին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 5.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 23,878.2 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 5.3%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունն աճել է 0.2%-ով և կազմել 8,334.0 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 9.7% և կազմել 1,900.8 տոննա։

Share