Բաժին. Տնտեսական

G7-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՃՈՎ

Մեծ յոթնյակի երկրների (G7 – ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա) ֆինանսների նախարարներն իրենց մտահոգությունն են հայտնել համաշխարհային շուկայում նավթի գների շարունակական թանկացման վերաբերյալ: Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ նավթի գների աճը հիմնականում պայմանավորված է աշխարհաքաղաքական խնդիրներով, որոնք մոտ ապագայում մատակարարումների խափանումների պատճառ կարող են դառնալ: G7 անդամ երկրների ներկայացուցիչները նավթ արդյունահանող երկրներին հորդորում են ավելացնել նավթի արդյունահանման ծավալները:

Նշենք, որ վերջին երկու ամսվա ընթացքում համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի գինն աճել է 25%-ով և կազմել 112,39 ԱՄՆ դոլար/բարել, իսկ WTI տեսակի նավթի գինն աճել է 19%-ով և կազմել 95,02 ԱՄՆ դոլար/բարել:

Share