Տնտեսական

Ուկրաինան ռազմական գործողությունների պատճառով կորցրել է 3.5 միլիոն աշխատատեղ

Ուկրաինան զինված հակամարտության արդյունքում կորցրել է 3.5 միլիոն աշխատատեղ։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Մենք կորցրել ենք 3.5 միլիոն աշխատատեղ Ուկրաինայում: Մեզ համար կարևոր է վերստեղծել դրանք: Դա, ըստ էության, կլինի այն կարևոր տարրերից և առաջնահերթություններից մեկը, որը կվերադարձնի մեր ժողովրդին արտերկրից»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Կիևի միջազգային տնտեսական ֆորումում:

Ուկրաինայի Ազգային բանկը մատնանշել է երկրի տնտեսության մեջ աշխատուժի պակաս: Փաստաթղթի համաձայն՝ աշխատաշուկայում կա թափուր աշխատատեղերի աճ, սակայն աշխատուժի առաջարկը սահմանափակ է երկու գործոնի պատճառով՝ ուկրաինացիների արտագաղթն ու տղամարդկանց մոբիլիզացումը զինված ուժերում։

Share