Բաժին. Տնտեսական

MOODY'S-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Միջազգային Moody’s վարկանիշային գործակալությունը վերանայել է 2012-2013 ֆինանսական տարվա համար G20ի (Մեծ քսանյակ)անդամ երկրների տնտեսական աճի կանխատեսումները: Նոր կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարում այս երկրներում տնտեսական աճը կկազմի 2,8%, իսկ 2013 թվականին կգրանցվի 3,4% տնտեսական աճ: Հիշեցնենք, որ 2011 թվականի արդյունքներով G20-ի տնտեսական աճը կազմել էր 3,2%:

G20-ին անդամակցում են Արգենտիանան, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդենեզիան, Իտալիան, Ճապոնիան, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ՀԱՀ-ը, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Թուրքիան:

Share