Բաժին. Տնտեսական

GOOGLE-Ը ՄՏԱԴԻՐ Է ՎԱՃԱՌԵԼ MOTOROLA-Ի ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Ամերիկյան Google Inc. ընկերությունը մտադիր է վաճառել Motorola ընկերության Motorola Mobility Home Business ստորաբաժանումը: Գործընթացը կազմակերպելու նպատակով Google-ը կհամագործակցի Barclays-ի հետ: Գործարքի արդյունքում ակնկալվում է ներգրավել շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ մինչ այս հայտնի էր դարձել, որ Google-ը մտադիր է աշխատանքից ազատել Motorola-ի յուրաքանչյուր 5-րդ աշխատակցին:

Motorola-ի գնման իր մտադրության մասին Google-ը հայտարարել էր 2011 թվականի օգոստոսին: Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում գործարքը կայացել էր: Գործարքի  ընդհանուր արժեքը գնահատվել էր 12.5 մլրդ դոլար:

Share