Բաժին. Տնտեսական

ԲԵՆԶԻՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

2012 թվականի երկրորդ եռմասյակում բենզինի գինը համաշխարհային շուկայում նվազել է 8%-ով: Միջազգային Bloomberg գործակալության կողմից ուսումնասիրված 60 երկրներից 43-ում գրանցվել է բենզինի գների անկում:

Նշենք, որ վառելիքի գներն ամենաբարձրն են Նորվեգիայում, որտեղ մեկ գալոն (մոտ 4,5 լիտր) բենզինի արժեքը կազմում է մոտ 10 ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ հաշվետու եռամսյակում ԱՄՆ-ում բենզինի գները կրճատվել են 11%-ով, որը հիմնականում պայմանավորված է նավթամշակող ձեռնակրությունների հզորությունների աճով:

Share