Տնտեսական

Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-սեպտեմբերին աճել է 29.5%-ով

Չինաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում աճել է 29.5%-ով և կազմել 176.4 միլիարդ դոլար։ Այս մասին են վկայում ՉԺՀ-ի մաքսային գլխավոր վարչության հրապարակած տվյալները։

Միաժամանակ սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնության և ՉԺՀ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 21.1 միլիարդ դոլար: Չինաստանից Ռուսաստան արտահանումը հասել է 9.6 միլիարդ դոլարի, Ռուսաստանի Դաշնությունից ՉԺՀ մատակարարումները՝ 11.5 միլիարդ դոլարի։

Ռուսաստանը Չինաստանին հիմնականում մատակարարում է էներգետիկ ռեսուրսներ, մետաղներ, փայտանյութ, գյուղատնտեսական ապրանքներ և ծովամթերք։ Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է ավտոմեքենաներ և բեռնատարներ, սպառողական էլեկտրոնիկա, էքսկավատորներ, միկրոպրոցեսորային ագրեգատներ, հագուստ, կոշիկ և սպառողական ապրանքներ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նպատակ են դրել մինչև 2024 թվականը ապրանքների և ծառայությունների առևտրի ծավալը հասցնել 200 միլիարդ դոլարի:

Share