Բաժին. Տնտեսական

MOODY'S-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը վերանայել է Եվրամիության եկարաժամկետ վարկային վարկանիշի վերաբերյալ իր կանխատեսումները: Եվրամիության վարկանիշը գնահատվում է նույն՝ AAA մակարդակի վրա՝ այժմ արդեն բացասական կանխատեսմամբ:  

Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները՝ ԵՄ վարկանիշի կրճատումը հիմանականում պայմանավորված է Եվրամիության անդամ խոշորագույն երկրների, մասնավորապես, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդենրի վարկանիշների կրճատմամբ:  Նշենք, որ այս երկրներն ապահովում են Եվրամիության տնտեսության ընդհանուր ծավալի 45%-ը:

 

Share