Բաժին. Տնտեսական

BANKIA-Ն ԿՍՏԱՆԱ 4.5 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Իսպանիայի պետական հակաճգնաժամային հիմադրամը հայտարարել է Bankia բանկին 4,5 մլրդ եվրոյի ֆինանսավորում տրամադրելու իր մտադրության մասին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստացված ֆինանսական միջոցները կուղղվեն բանկի կապիտալի համալրմանը:

Նշենք, որ 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Bankia-ն կրել էր 4 մլրդ եվրոյի վնաս: Բանկի վարկային պորտֆելում խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը հասել է 11%-ի:

Bankia-ն, որը սպասարկում է մոտ 12 մլն հաճախորդների, գործունեություն է ծավալում նաև Գերմանիայում, Ավստրիայում, Չինաստանում, ԱՄՆում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Մեքսիկայում, Լեհաստանում, Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում:  

Share