Տնտեսական

Վլադիմիր Պուտին. Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը հասել են 200 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության

Մոսկվան և Պեկինը հասել են 200 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության, և այս ցուցանիշը կգերազանցվի օրացուցային տարվա վերջին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-չինական բանակցությունների ժամանակ։

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ ներկա դժվարին պայմաններում հատկապես կարևոր է սերտ արտաքին քաղաքականության համակարգումը, և Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանը հենց այդպես են կառուցում իրենց համագործակցությունը։

Նա շնորհավորել է չին ընկերներին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 74-րդ տարեդարձի կապակցությամբ և ընդգծել՝ հաջորդ տարին հոբելյանական կլինի ինչպես Չինաստանի, այնպես էլ երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների համար:

Պուտինը նաև նկատել է, որ 10 տարի առաջ առաջ քաշված պատմական Մետաքսի ճանապարհի երկրների միջև լայն համագործակցություն զարգացնելու չինական գաղափարը «շատ լավ զարգացում» է ստացել։

Share