Տնտեսական

Ղազախստանը մտադիր է դառնալ միջազգային նշանակության տրանսպորտային և լոգիստիկ հանգույց

Ղազախստանի իշխանությունները ջանքեր են գործադրում հանրապետությունը միջազգային նշանակության տրանսպորտային և լոգիստիկ հանգույց դարձնելու ուղղությամբ՝ որպես չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մի մաս: Այս մասին Պեկինում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության երրորդ ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Գտնվելով Եվրասիայի կենտրոնում՝ կապելով Հյուսիսն ու Հարավը, Արևմուտքն ու Արևելքը, Ղազախստանը հատուկ դեր է խաղում «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման գործում: Լինելով հսկայական պետություն, որը կիսում է երկար սահմանը Չինաստանի հետ՝ Ղազախստանը լուրջ ջանքեր է ներդնում՝ տրանսպորտային միջազգային նշանակության լոգիստիկ հանգույց դառնալու համար», – ասել է Տոկաևը։

Նրա խոսքով, այժմ Չինաստանից Եվրոպա ամբողջ ցամաքային տարանցիկ փոխադրումների մոտ 85%-ը կատարվում է Ղազախստանով։

«Մեծ նշանակություն տալով տարանցիկ տրանսպորտային արդյունաբերության զարգացմանը՝ վերջին 15 տարվաընթացքում մենք հատկացրել ենք ավելի քան 35 միլիարդ դոլար: Գործարկվել են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, ինչպիսիք են՝ ղազախա-չինական լոգիստիկ կենտրոնը, չոր նավահանգիստը, Արևմտյան Եվրոպա-Արևմտյան Չինաստան տարանցիկ մայրուղին, երկաթուղային միջանցքը Չինաստանից Իրան»,- պարզաբանել է Ղազախստանի նախագահը։

Share