Տնտեսական

Ճապոնիայի առևտրային դեֆիցիտը ֆինանսական տարվա առաջին կիսամյակում նվազել է

Ճապոնիայի առևտրային դեֆիցիտը ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում կրճատվել է գրեթե չորս անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մինչև 2.72 տրիլիոն իեն (մոտ 18 միլիարդ դոլար):

Մասնագետները դա պայմանավորում են էներգակիրների համաշխարհային գների անկմամբ, ինչը նվազեցնում է ճապոնական ներմուծման արժեքը, իենը շարունակաբար արժեզրկվում է, ինչն էլ հանգեցնում է արտահանման ավելի բարձր ծախսերի:

Այսպիսով, ներմուծման ծավալները կրճատվել են 12.4%-ով՝ կազմելով 52.96 տրիլիոն իեն (մոտ 353.5 միլիարդ դոլար)։ Արտահանումն աճել է 1.4%-ով՝ հասնելով 50,24 տրիլիոն իենի (մոտ 335.4 միլիարդ դոլար):

Այնուամենայնիվ, առևտրի դեֆիցիտը, որը նկատվում է արդեն հինգերորդ կիսամյակն անընդմեջ, հետագայում կարող է պահպանվել Չինաստանում պահանջարկի թուլացման, ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում դրամավարկային քաղաքականության խստացման ֆոնին։

Share