Մատակարար-առևտրային ցանց հարաբերությունները կարգավորող նոր մեխանիզմները հաստատվեցին կառավարության կողմից: Մասնավորապես` խոշոր գործարանները կամ մթերող ընկերությունները 30-օրյա ժամկետում կվճարեն մթերված գյուղմթերքի գումարը մատակարար կազմակերպություններին: Առևտրային ցանցերն էլ մուտքի և ելքի կրիտերիաներ կսահմանեն` վճարման 30-օրյա և 60-օրյա ժամկետներ պահպանելով` համապատասխանաբար պարենային և ոչ պարենային ապրանքների համար:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներում փոփոխությունը սահմանում է, որ.
Ինչո՞ւ էր անհրաժեշտ նման բարեփոխում.
Մանրածախ առևտրի ոլորտում առևտրային ցանցերի բաշխվածությունն ու իրացման մեծ ծավալներն անհամաչափություն են ստեղծել առևտրային ցանցերի և մատակարարների միջև գոյություն ունեցող բանակցային դիրքերի միջև, ինչն էլ իր հերթին երբեմն առաջ է բերում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են առևտրային ցանցերի կողմից մատակարարների ընտրության հարցում խտրական մոտեցումների ցուցաբերումը, մատակարարներին իրականացվող վճարումների հետաձգումները, նոր տնտեսվարող սուբյեկտների մուտքի սահմանափակումը և այլն։ Բացի այդ հաճախ առկա են նաև վճարումների ուշացման հետ կապված խնդիրներ գյուղատնտեսական մթերքների որոշ խոշոր մթերողների կողմից` գյուղ մթերք արտադրողներին վճարումների մասով:
Բացի այդ, առևտրային ցանցերի և մատակարարների միջև արդար առևտրի կանոնների բացակայության պայմաններում տուժում են հատկապես գերփոքր, փոքր և միջին ընկերությունները, որոնք, իրենց բանակցային թույլ դիրքից ելնելով, ստիպված են լինում համաձայնել փաստացի առաջարկվող պայմաններին: Առևտրային ցանցերի և մատակարարների միջև առկա արդիական խնդիրներից է նաև առևտրային ցանցերի կողմից արդեն իսկ մատակարարված ապրանքների դիմաց վճարման հետաձգումները։ Որոշ դեպքերում մի շարք առևտրային ցանցերին մատակարարված արտադրանքի համար ենթակա վճարների ժամկետները երկարաձգվում են՝ հասնելով մինչև մեկ տարվա շեմին, ինչը մատակարար ընկերությունների համար ստեղծում է ֆինանսական խնդիրներ և կանխիկի շրջանառության խնդիր։ Համանման խնդիր առկա է նաև խոշոր գործարանների/մթերողների և գյուղմթերք վաճառող կազմակերպությունների փոխհարաբերությունների մեջ, որտեղ վճարումը ձգձգվում է` անհավասար պայմաններում թողնելով մատակարար ընկերություններին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել հավասարակշռելու առևտրային ցանցերի և մատակարարների շահերը, զսպելու հնարավոր ռիսկերը և ապահովելու բարեխիղճ, արդար և մրցակցային միջավայր, ինչպես նաև ապահովել գյուղ մթերքի դիմաց խոշոր մթերողների կողմից վճարումների ժամանակին կատարումը