Բաժին. Տնտեսական

ԻՌԼԱՆԴԻԱՆ ԿՍՏԱՆԱ 920 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Իռլանդիայի տնտեսության «փրկության» եռամյա ծրագրի շրջանակներում հերթական վարկային տրանշի տրամադրումը՝ 920 մլն եվրո ծավալով: Այս մասին նշվում է ԱՄՀ պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբեր ամսին ԵՄի և ԱՄՀի կողմից հաստատվել էր Իռլանդիային 85 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ֆինանսական օգնության տրամադրման ծրագիրը: Նախատեսվում է, որ տրամադրվող միջոցներն ուղղվելու են երկրում տնտեսական բարեփոխումների իրականացմանը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2007-2010 թվականներն ընկած ժամանակահատվածում Իռլանդիայի ՀՆԱն կրճատվել է 12%-ով: Եերկրում գործազրկության մակարդակը հասել է 13,7%-ի:

Share