Բաժին. Տնտեսական

ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՆՎԱԶԵԼ Է

2012 թվականի հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանից հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները նվազել են շուրջ 6%-ով: Միևնույն ժամանակ, Հայաստան հանքահումքային արտադրանքի ներմուծումն աճել է 19%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու յոթ ամիսներին Հայաստանից հանքահումքային արտադրանքի արտահանման համախառն ծավալը կազմել է 222.1 մլն ԱՄՆ դոլար, իսկ դրանց ներմուծման ծավալը մեր երկիր՝ 502.3 մլն ԱՄՆ դոլար:

Արդյունքում, Հայաստան հանքահումքային արտադրանքի ներմուծման ծավալներն ավելի քան 2 անգամ գերազանցել են մեր երկրից հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները:

Նշենք նաև, որ հունվար-հուլիս ամիսների արդյունքներով Հայաստանի արտահանման համախառն ծավալում հանքահումքային արտադրանքի արտահանումը կազմել է մոտ 27.5%: Ներմուծման ընդհանուր ծավալում հանքահումքային արտադրանքի ներմուծման ծավալը կազմել է 21.5%:

Share