Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. 2023 թ. սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726,056

Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 969-ով կամ 5.1% -ով:

Share