Բաժին. Տնտեսական

ՏՀԶԿ-Ն ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) վերանայել է «Մեծ յոթնյակիե (G7) երկրների տնտեսական աճի կանխատեսումները: Ինչպես նշվում է ՏՀԶԿ զեկույցում՝ վերանայման հիմնական պատճառը Եվրոգոտու պարտքային ճգնաժամի խորացումն է: 

Նոր կանխատեսման համաձայն՝ 2012 թվականին Կանադայի ՀՆԱ-ն կաճի 1,9%-ով, ԱՄՆ-ի ՀՆԱ-ն՝ 2,3%-ով, Ճապոնիայի տնտեսությունը կգրանցի 2,2% աճ: Միևնույն ժամանակ, Գերմանիայի համար կանխատեսվում է 0,8% տնտեսական աճ, Ֆրանսիայի համար՝ 0,1% տնտեսական աճ: Սպասվում է նաև, որ Իտալիայի տնտեսությունը կկրճատվի 2,4%-ով, իսկ Մեծ Բրիտանիայում կգրանցվի 0,7% անկում:

ՏՀԶԿ-ն աշխարհի խոշորագույն տնտեսական կազմակերպություններից է, որին անդամակցում է 34 երկիր՝ ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա,Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իսրայել, Իսլանդիա, Իռլանդիան, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Թուրքիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Չիլի, Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա, Հվ.Կորեա, Ճապոնիա:

Share